Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին          Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը       Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ մի քանի քահանաներ․ նրանք այլևս աստվածային պшտժի ներքո են    

31 հոկ 2023 15:20

Ադրբեջանի կառավարությունը «լիովին երաշխավորում է» հայ բնակչության անվտանգ կյանքը Ղարաբաղում. Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար

Ադրբեջանի կառավարությունը «լիովին երաշխավորում է» հայ բնակչության անվտանգ ապրելակերպը «Ղարաբաղի տարածաշրջանում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը։


Հանդիպման ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ անվտանգության տեսանկյունից։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել կայուն խաղաղության հաստատմամբ, և կառավարությունը լիովին երաշխավորում է հայ բնակչության անվտանգ բնակությունը Ղարաբաղի տարածաշրջանում։

Նա խոսել է նաև «Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքի» և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ մոտ ապագայում երկու երկրների միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր