Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

01 նոյ 2023 16:29

Իսրայելում շատ հայազգի երիտասարդներ զորակոչվել են բանակ. Արտյոմ Չերնամորյան

ՀԱՄԱՍ-ի կողմից շարունակվում են հրթիռակոծվել Իսրայելի կենտրոնական, հարավային շրջանները։ Վիճակը շարունակվում է մնալ լարված։ Panorama.am-ի հետ զրույցում Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ Եմենիc հրոսակախմբերը սկսել են հարվածներ հասցնել նաև հարավում գտնվող Էլադ քաղաքին, որտեղ կան հայ ընտանիքներ։


«Միակ բնակավայրն էր, որտեղ մարդիկ  մի քիչ շունչ էին քաշում»,- նշեց նա՝  հավելելով, որ երեկ երեք անգամ ՀԱՄԱՍ-ը հարձակում է գործել նաև Պետահ-Տիկվա քաղաքի վրա, հրթիռային համազարկեր են բաց թողնվել։


«Գիշերը հանգիստ ենք քնել, բայց չի նշանակում, որ օրվա կտրվածքով ամեն ինչ հանգիստ է, անընդհատ զգացնել են տալիս, որ մենք պատերազմի մեջ ենք»,- ասաց Չերնամորյանը։


Նա հայտնեց, որ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։


«Բայց արդեն Իսրայելի քաղաքացի շատ հայ երիտասարդներ՝ տղաներ և աղջիկներ,  ստացել են մոբիլիզացիայի փաստաթուղթ, զորակոչվել են բանակ։ Մոբի կազմում մի մասը հյուսիսում է ծառայում, մի մասը հարավում է՝ Գազայի գոտում։


Մեր երեխաները շատ խելացի են, կարևոր մասնագետներ են, հիմնականում ռադարների վրա են ծառայում»,- ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահը։


Հոկտեմբերի 7-ից սկսած պատերազմի ընթացքում իսրայելական բանակի 300 զինվոր է արդեն զոհվել, հիմնականում՝18-20 տարեկան։ Զոհված զինծառայողների թվում հայեր չկան։


«ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները որևէ սրբություն չունեն, իրենց հիմնական նպատակը մարդ մորթելն է։  Մարդ մորթողին պետք է առնվազն ոչնչացնել, հարցերը լուծել, հնարավորություն չտալ հասարակ քաղաքացիներին մորթել։  ՀԱՄԱՍ-ը հրթիռը կրակում է, ուր ընկավ, որ քաղաքի վրա ընկավ, ընկավ,  իսկ Իսրայելը բոլոր բնակելի շենքերը չի ռմբահարում, թռուցիկներ է բաց թողում, կոնկրետ որ  շենքին է խփելու, քանի որ նկատել է ՀԱՄԱՍ-ի բազան»,- ասաց մեր զրուցակիցն Իսրայելից։


Նա ասաց, որ Պետահ-Տիկվայի «Նաիրի» միությունը շարունակում է գրանցել Իսրայելում բնակվող հայերին, ովքեր ցանկանում են գնալ Հայաստան։


«Շատ հայեր են դիմում, ես արդեն դադարեցրել եմ գրանցումը իմ մոտ։ Նրանց ուղարկում  եմ ԱԳՆ բլանկը, որ գրանցվեն։ Մեր դեսպանատունը տվյալներ չունի, թե քանի մարդ է արդեն գրանցվել։ Անցած շաբաթ զանգել եմ Հայաստանի ԱԳՆ թեժ գիծ,  բայց ինձ չասացին, թե քանի մարդ է գրանցվել, ասացին՝ շարունակվում է գրանցումը։ Ես մտահոգություններս փոխանցեցի, որ մեզ մոտ գնալով պատերազմը թեժանալու է։ Այն ժամանակ, երբ առաջին թռիչքը եղավ Իսրայելից, ցամաքային գործողությունը չէր սկսվել։ Իսկ հիմա Եմենից կրակում են, «Հզբոլահը» կրակում է հյուսիսից, Գազան կրակում է հարավից։  Մենք հայտնվել ենք մեջտեղում»,- ասաց Չերնամորյանը։


Նա նաև նշեց, որ պատերազմական ծանր իրավիճակին գումարվում են լուրջ տնտեսական, սոցիալական խնդիրներ։ Չերնամորյանի խոսքով, զբոսաշրջության ոլորտում ներգրաված մարդիկ  գործազուրկ են, Թել-Ավիվում բոլոր գրասենյակները փակ են, պետական մարմինների մեծ մասը չեն աշխատում, մասնավոր և պետական սեկտորում մարդիկ ժամանակավոր գործազուրկ են։ 


Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր