Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ          Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու       Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք    

02 նոյ 2023 10:03

ՀՀ-ից ավելի շատ դրական տեսակետներ ենք լսում հաղորդակցային միջանցքների վերաբերյալ․ Բայրամով

Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումն օգտագործում է որպես լծակ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, և ազնիվ չէ Իրանի հետ հարաբերություններում։


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Բաքվի և Թեհրանի միջև Իրանի տարածքով Նախիջևան հաղորդակցության միջանցքի անցման վերաբերյալ համաձայնագրին, ասել է, որ Իրանի տարածքով միջանցքի (Ադրբեջանի Հանրապետության տարածքի և Նախիջևանի միջև) անցման վերաբերյալ համաձայնությունից հետո, Հայաստանից ավելի շատ դրական տեսակետներ ենք լսում հաղորդակցային  միջանցքների վերաբերյալ։
Այդ մասին գրում է Pars Today-ը՝ հղում անելով «Ախար» լրատվական կայքին։ Ըստ այդմ, Բայրամովն ընդգծել է. 
«Հայաստանի իշխանությունների հայտարարությունները աղերս չունեն գործնական քայլերի  հետ։ Հույս ունենք, որ Հայաստանը մի կողմ կթողնի իր սխալ քաղաքականությունը՝ օգտագործելով ներկա պատմական հնարավորությունը՝ կայուն խաղաղության հասնելու  համար»։


Սա այն դեպքում, երբ, Թեհրանի անհամաձայնությունից բացի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ընդգծել էր իր կտրուկ անհամաձայնությունը՝ միջանցքը Հայաստանի տարածքով անցնելու կապակցությամբ, հիշեցնում է պարբերականը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր