ԱՄՆ-ն և արևմտյան երկրներիը ահաբեկիչներ են. Վրաստանում ադրբեջանցիները հակաիսրայելական ցույց են անցկացրել

Հաջիևը խոսել է հանրահավաքի նպատակների մասին՝ ասելով, որ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման առնչությամբ լռությունն Իսրայելին աջակցելու նշան է։ Նա նշել է, թե ժողովուրդը հավաքվել է՝ «ձայն բարձրացնելու սիոնիստական Իսրայելի ռեժիմի» և «ճնշված պաղեստինցի բնակչության» խոշտանգումների դեմ։ «Այսօր մենք տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում, և նրանք շարունակում են հանցագործություններ կատարել։ Հուսով ենք, որ Աստված շուտով վերջ կտա այս դաժանությանը:
Ճշմարտությունը կհաղթի Երկրի վրա»,- ասել է նա։ Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևն էլ քննադատել և «ահաբեկիչ պետություններ» է անվանել Իսրայելին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ԵՄ-ին։ «Իսրայելը մշտապես հանցավոր գործողություններ է կատարել Գազայի հատվածում, բայց այժմ նա միայնակ չէ։
Դրանում նրան ներում է աշխարհի թիվ 1 ահաբեկչական երկիրը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նրանք այս հանցագործությունները միասին կատարել են ոչ միայն Պաղեստինում, Գազայում, այլև երկար տարիներ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում։ Մենք՝ բոլոր մահմեդականներս պետք է իմանանք, թե ինչու են նրանք դա անում: Նրանք աշխարհի ամենահզոր ահաբեկիչներն են։
Եթե այլ երկրներում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք անմիջապես հայտարարում են իրենց կարծիքը»,- ասել է Ալիևը։ Նշենք, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը գտնվում է Բաքվում, որը ղեկավարում է շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ի դեպ, պաշտոնական Թբիլիսին Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում իր աջակցությունն է հայտնել Իսրայելին։