Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ          Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ       Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքի բակում․ կա վիրավոր    

02 նոյ 2023 14:16

Ինսուլտը կարող է ի հայտ գալ տարբեր ձեւերով՝ մանավանդ կանանց մոտ.հիմնական ախտանշաններ

 Երկար ժամանակ բժիշկները չէին կարողանում հասկանալ թե ինչն է «երիտասարդ ինսուլտի» առաջացման պատճառը, սակայն Գյոթեբորգի համալսարանում գործող   քիմիայի և մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասնագետները կարողացել են պարզել, որ բոլոր մարդիկ ունեն գեն, որն էլ և պատասխանատու է ինսուլտի զարգացման համար:


Այն ոչ պաշտոնական այդպես էլ կոչել են` «ինսուլտի գեն», իսկ պաշտոնական անվանումը ՝ FoxF2-ն է:
Վիրաբույժ Էրին Նենսը Նյու Յորքի Լենոքս Հիլ հիվանդանոցից բացատրել է, որ ինսուլտին բնորոշ ախտանիշները, ինչպիսին են մարմնի մեկ կողմի կաթվածը եւ անհասկանալի խոսքը, կանանց մոտ կարող են չնկատվել։ Արժե ուշադրություն դարձնել այնպիսի նշանների վրա, ինչպիսին են սրտխառնոցը, ստամոքսի խանգարումը եւ շնչարգելությունը, տեղեկացրել է DailyMail-ը։


Բժիշկը նշել է, որ ԱՄՆ-ում ինսուլտից մահացու ելքերի 60 տոկոսը բաժին է ընկնում կանանց։ Ամենայն հավանականությամբ դա կապված է այն բանի հետ, որ այդ վիճակի նշանները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են։ Դասական ախտանիշները, ինչպիսին են մարմնի մեկ կողմի կաթվածը, անհասկանալի խոսքը եւ դեմքի ասիմետրիան, ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Որոշ դեպքերում բժիշկները չեն կարողանում պարզել ինսուլտը եւ սխալմամբ կին պացիենտների մոտ ախտորոշում են միգրեն։


Կանայք կարող են ունենալ գիտակցության խառնափնթորություն կամ ապակողմնորոշում, գլխացավ եւ թուլություն։ Տագնապալի ախտանիշներ են նաեւ սրտխառնոցը, ուշաթափությունները եւ ջղակծկումները։


Նենսն ավելացրել է, որ ինսուլտը կարող է ի հայտ գալ տարբեր ձեւերով՝ դեպի ուղեղ տանող արյունատար անոթների չափի տարբերությունների հետեւանքով։ Ուղեղի այն մասերը, որոնք ախտահարում է ինսուլտը, նույնպես կարող են տարբեր լինել տղամարդկանց եւ կանանց մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր