Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար․«Հրապարակ»          Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ»       Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 նոյ 2023 13:00

ԱՄՆ նախագահի թեկնածուն Պուտինին «գործարք» է առաջարկել.եթե Մոսկվան ընդունի այս առաջարկը, ապա...

ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել գործարք, ըստ որի՝ Վաշինգտոնը կհրաժարվի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելուց՝ Մոսկվայի և Պեկինի միջև դաշինքը խզելու դիմաց։

«Ես նրան (Պուտինին) կառաջարկեի գործարք. նա պետք է դուրս գա Սի Ծինփինի հետ ռազմական դաշինքից, իսկ մենք (ԱՄՆ) իր հերթին հաստատ պարտավորություն կստանձնենք, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի Ուկրաինային»,- ասել է նա ավստրալական Sky News-ի հաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

Ռամասվամին հավելել է, որ եթե Մոսկվան ընդունի այս առաջարկը, ապա Վաշինգտոնը «կսառեցնի ներկայիս սահմանազատման գծերը»՝ ենթադրելով Ռուսաստանի համար գրավյալ տարածքների ճանաչում՝ դա հիմնավորելով նրանով, որ դրանք բնակեցված են ռուսալեզու բնակչությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր