Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը          «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը       Տեսանյութ.Ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել.Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը    

03 նոյ 2023 16:15

Թուրքիան պետք է զորք ուղարկի Գազա, պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ․ թուրք գործիչ

Թուրքիայում իսլամական ուղղվածության «Վերածնունդ» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով թուրքական զինված ուժերը մեկ տարի ժամկետով տեղակայել Գազայի հատվածում։

Ֆաթիհ Էրբաքանի խնդրագրում նշված է.

«Պաղեստինում զինված բախումների պատճառով Գազայի բնակիչների համար առաջացած դժվարությունները մեղմելու և Թուրքիայի, նաև միջազգային հանրության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության առաքումը թուրքական «Կարմիր մահիկի», Պաղեստինի «Կարմիր մահիկի» միջոցով հեշտացնելու նպատակով, համաձայն Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի, մենք հայտնում ենք մեր խնդրանքը և պահանջը՝ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել Պաղեստինի տարածքում՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու առաջադրանքն իրականացնելու համար»:

Պաղեստինցի մի շարք ակտիվիստներ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում  չսահմանափակվել  միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։

Պաղեստինցի ակտիվիստ Հիջազին ասել է, որ Իսրայելը Թուրքիայի համար լուրջ խնդիր է։

«Եթե Ռեջեփ Էրդողանը հիմա քայլեր ձեռնարկի, նա կարող է պատմության մեջ մտնել որպես երկրորդ Սալահադդին Էյուբբի։ Թուրքիան բավականաչափ ուժ ունի։  Մենք պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ»,- նշել  է նա։

Սալահադդինը համարվում է Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը և Այյուբյան դինաստիայի հիմնադիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր