Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

07 նոյ 2023 16:29

ՀՀ ԱԳՆ-ն այս պահին դեռ մեկնաբանություն չունի.խոսքը ոչ թե անկլավների փոխանակման մասին է, այլ պարզապես բնակավայրերի հանձնման պահանջ է ներկայացվում

ՀՀ ԱԳՆ-ն այս պահին դեռ մեկնաբանություն չունի 8 անկլավների մասին Բաքվի նոր պահանջի վերաբերյալ։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես հայտարարել էին, որ Հայաստանը Ադրբեջանին «չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղեր, որոնք դեռ օկուպացված են»։


Նշենք, որ խոսքը ոչ թե անկլավների փոխանակման մասին է, այլ պարզապես բնակավայրերի հանձնման պահանջ է ներկայացվում։ Հայկական Արծվաշենի վերադարձի մասին որևէ խոսք չկա։ Ու սա այն դեպքում, երբ այս պահին Բաքուն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի 200 քկմ տարածք, ավելին՝ չկա որեւէ համաձայնություն, թե որ թվականի քարտեզներով պետք է կատարվի Հայաստանի ու


Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան։


«Փաստինֆոն» Բաքվի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանին, ով նշեց, որ մեկնաբանություն լինելու պարագայում կտեղեկացնեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր