Իսրայելը փորձարկում է Թուրքիայի համբերությունը. Էրդողան

«Նրանք [Իսրայելը] փորձարկում են մեր համբերությունը` խոստացված հողի իրենց պատրանքներով, որը ներառում է մեր երկրի տարածքները, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»,- ասել է նա Անկարայում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Էրդողանը նաև նշել է, որ իսրայելական կողմը «կենթարկվի պատասխանատվության և կդատվի ողջ մարդկության առջև»։
«Հավաքական [միջազգային] խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։
«Հավաքական [միջազգային] խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր ամբողջ ուժով պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։