Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 նոյ 2023 11:50

Տեսանյութ․ Պատերազմը կանգնեցնելուց հետո խուճապային տրամադրություններ չկային․ Որոշ խմբեր խուճապային տրամադրություններ էին մտցնում, թե 3 օր ժամանակ է տրված․ Արցախի պետնախարար

Մի քանի անգամ հայտարարություններով հանդես է եկել Արցախի կառավարությունը, որ սկզբնական շրջանում իրականացնելու ենք այն բնակավայրի բնակիչների տարհանումը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև նաև, ըստ անհրաժեշտության, Ստեփանակերտ քաղաքի մեր բնակիչերին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։


«Բայց քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարում չկար, կապը խափանված էր, մենք չէինք կարողանում պատշաճ ձևով այդ տեղեկատվությունը ներկայացնել մեր հանրությանը։ Նաև կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում, խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան, այնուհետև երկրորդ տեղեկատվությունը, որ 30,000-ին չեն թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, փորձել ներկայացնել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց ցավոք սրտի դա այդքան էլ չէր ստացվում»,- նշեց նա։


Լրագրողը նկատեց, որ պատերազմը կանգնեցնելուց հետո անմիջապես նման խուճապային տրամադրություններ չկային, քանի որ ադրբեջանական վերջնագրերում չկար Արցախի տարհանման պահանջ․ մի կողմից տարհանում սկսվեց, մյուս կողմից մեր ներկայացուցիչները դեռ գնում էին հանդիպման։


«Այդպես էլ կար, պատերազմն ավարտվելուց հետո մենք խոսում էինք բանակցությունների գնալու մասին։ Բայց 2 օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարում․ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, այնուհետև Մարտունու։ Այսինքն խոււճապային տրամադրությունները սկսեցին ստեղծվել Ստեփանակերտի հետ ենթակառուցվածքների խափանման ադրբեջանական գործողությունների արդյունքում։ Դրա համար մեր հայտարարության մեջ նշել էինք, որ այս պահին տարհանվելու են միայն այն բնակավայրերը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ նրանց զորքերը մոտ են գտնվում այդ բնակավայրերին։


Եվ քանի որ օդանավակայանի և խաղաղապահ զորակազմի տարածքում կային այդ բնակավայրերից տարհանված քաղաքացիներ, առաջին տարհանումը սկսեցինք այնտեղից», - ասաց Հարությունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր