Google-ը դեկտեմբերին կսկսի ջնջել Gmail-ի միլիոնավոր օգտահաշիվները , որոնք 2 տարի մուտք չեն գործել իրենց օգտահաշիվներ

Այն օգտատերերը, որոնք պարբերաբար օգտվում են Google-ի Gmail, Documents, Calendar կամ Photos ծառայություններից, կպահպանեն իրենց օգտահաշիվները: Այնուամենայնիվ, եթե օգտահաշիվը երկու տարի չի օգտագործվել, ապա դրա հետ կջնջվեն նաև այդ ծառայություններում օգտատիրոջ տվյալները։
«Նախքան օգտահաշիվը ջնջելը, մենք մի քանի ամիս առաջ մի քանի ծանուցումներ կուղարկենք ինչպես այդ օգտահաշվի էլփոստի հասցեին, այնպես էլ վերականգնման նպատակով տրամադրված էլփոստի հասցեին»,-ասել է Google-ը:
Ըստ Google-ի ներկայացուցիչների՝ ոչ ակտիվ օգտահաշիվները ջնջելը կօգնի օգտատերերին պաշտպանել հնարավոր կիբեռհարձակումներից։ Նրանք դա բացատրում են նրանով, որ չարագործները կարող են կոտրել չօգտագործվող օգտահաշիվները, քանի որ դրանցում հաճախ օգտագործվում են հնացած կամ կրկնվող գաղտնաբառեր։
Բացի դրանից, Google-ը նշել է, որ ոչ ակտիվ օգտահաշիվներում հազվադեպ է միացված երկգործոն նույնականացման գործառույթը, ինչը օգտահաշիվ չարտոնված մուտքից պաշտպանվելու հիմնական միջոցներից մեկն է:
Աղբյուրը՝ tech.news.am