Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը          Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

13 նոյ 2023 13:45

Ալավերդու ճոպանուղու մոտ հացկերույթի ժամանակ դանակի 4 հարված է հասցրել ընկերոջը եւ սպանել

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտ սուր կտրող ծակող վերքերով հայտնաբերված Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակիչը նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ` իր և մասնակիցներից մեկի՝ 61-ամյա համաքաղաքացու միջև առաջացած վիճաբանության ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Վերջինս իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հիվանդանոցում 46-ամյա տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։

61-ամյա համաքաղաքացուն ներկայացվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր