2 տարբեր մեքենաներ իրար հետևից հարվածել են աղջկան, 20-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

ՀՀ ոստիկանությունն այսօր մանրամասներ է ներկայացրել: ««Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է»,- հայտնում են ոստիկանությունից: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրկնակի վրաերթի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: