Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու          Սեպտեմբերի 14-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին    

14 նոյ 2023 09:45

ՔՊ-ականներին ասվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության նիստը տեւել է շատ կարճ։ Ի զարմանս ՔՊ-ականների, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն, անգամ՝ անտարբեր, չկարեւորելով նրա անձը։ Եթե կարիք լինի, նրան իր «արժանի» տեղը նստեցնողը կնստեցնի:

Ասվել է, որ մի մարդու պես ներկա լինեն չորեքշաբթի օրվա նիստին՝ բյուջեն է քննարկվելու, եւ Փաշինյանն է գնալու: Անդրադարձ է կատարվել նաեւ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման թեմային, ասվել է՝ առաջիկայում լսումներ կանեն այս խնդրի շուրջ, որը համարվում է 24 թվի բյուջեի ամենահեղափոխական մասը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 11․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր