Արցախի Հանրապետության ԱԺ-ի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 19-ի համար       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 նոյ 2023 14:38

Ադրբեջանը փորձում է խաթարել Ֆրանսիայի հեղինակությունը. Փարիզի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության և վատթարացման ֆոնին

Թվային օտարերկրյա միջամտությունից պաշտպանության հարցերով ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր հաշվետվության մեջ մեղադրել է Ադրբեջանի հետ կապված սուբյեկտներին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ Ֆրանսիայի հեղինակությունը խաթարելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։


 
Իր հաշվետվության մեջ կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանի հետ կապված սուբյեկտները հուլիսի վերջին տեղեկատվության մանիպուլյացիայի արշավ են իրականացրել՝ նպատակ ունենալով վնասել Ֆրանսիայի հեղինակությունը 2024 թվականին Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իր կարողության տեսանկյունից:


«Viginum-ի հաշվետվության համաձայն… X (սոցիալական ցանցում) գրանցվել է վիզուալ մի շարք նյութերի զանգվածային տարածում,
որոնցով կոչ է արվում բոյկոտել 2024 թվականի Օլիմպիական խաղերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Գործակալությունը նշում է, որ Viginum-ի հաշվետվությունը հայտնվել է Փարիզի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության և վատթարացման ֆոնին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր