Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ          Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին       Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին    

16 նոյ 2023 11:09

Հրանտ Դինքին սպանողը,23 տարվա ազատազրկման դատապարտված, վաղաժամ ազատ է արձակվել

«Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։ 16 տարի 10 ամիս անազատության մեջ գտնվող Սամասթն ազատվել է  «լավ վարքի» համար։


«Ակոս»-ը նունպես գրում է, որ գյուն Սամասթն ազատ է արձակվել։ 


newsinfrance.com-ը գրում է, որ այս տեղեկությունը չի հաստատվել ոչ պաշտոնական աղբյուրից, ոչ էլ պետական որևէ լրատվամիջոց։ Նշվում է նաև, որ որոշումը չեն ողջունում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։ 


Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։ 


Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:


Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր