Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 նոյ 2023 16:54

Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների այցերը երկիր. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան. այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր և որ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:


«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ չեղարկվել են երկկողմ հանդիպումներ և բարձր մակարդակի շփումներ և որ մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել, հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի: Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք աննպատակահարմար ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան»,- նշվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ երեկ Ջեյմս Օ'Բրայենը նաև ասել էր.«Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ խաղաղության ճանապարհին առաջընթաց չենք տեսել: Այսպիսով, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր, դատապարտել Բաքվի գործողությունները»։


ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խոսքով՝ իրենք բազմիցս ազդարարել են, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը միանգամայն անընդունելի է։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների ուշադրությանն է ներկայացրել նման ծրագրերի բացակայության մասին տեղեկություն։


 
«Բաքվի իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ իրենք նման մտադրություն չունեն: Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին ու ցանկացած նշանի, որ նրանք կարող են այլ ծրագրեր ունենալ։ Ինչպես նշեցի, մենք նրանց ասել ենք՝ սովորականի պես գործերին վերադառնալու հնարավորություն չկա, քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ», - հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր