Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

20 նոյ 2023 15:33

Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը.Նա ունեցել է փախստականի վկայական

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել։


Mash տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։


«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-նշել է աղբյուրը։


«Փաստինֆո»-ն փորձում է հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ իրավապահներից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր