ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 նոյ 2023 13:30

ՀՀ ՊՆ-ն՝ Ուկրաինային խորհրդային հրթիռներ փոխանցելու մասին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է «Տոչկա-Ու» արձակման կայանքներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգերի հնարավոր փոխանցումը Ուկրաինային։


Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Հայաստանը նախատեսում է հրթիռներով «Տոչկա-Ու» արձակման կայանքներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային։




Նշվում էր, որ «Տոչկա-Ու» համակարգերի փոխանցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի վերջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման ընթացքում:


«Փաստինֆոյի» հարցին ի պատասխան ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության:


«Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։


Հարցի առնչությամբ մենք նաև դիմել էինք ՀՀ ԱԳՆ։ ԱԳՆ մամլո խոսնակ ԱՆի Բադալյանն էլ առաջարկեց դիմել ԱԽ քարտուղարի գրասենյակ, քանի որ նյութում վկայակոչվում է ԱԽ քարտուղարի հետ հանդիպումը։


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր