ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 նոյ 2023 12:10

Ցիկլոնը, որ հիմա պտտվում է Սև ծովի վրա, մենք նույնպես գտնվում ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում

«Ցիկլոնը, որ հիմա պտտվում է Սև ծովի վրա, դրա ծայրամասերի ազդեցությունը նաև մեր երկրում է, այսինքն գտնվում ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է Սև ծովի ափերին մոլեգնող փոթորիկը Հայաստան հասնի։


Նրա խոսքով, հանրապետության մի շարք շրջաններում այս պահին առկա են ուժեղ քամիներ։
«Ինչպես տեսնում եք, ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում նաև մայրաքաղաքոմ։ Հատվածներ կան, խոսքս լեռնային մարզերի մասին է, որ քամու արագությունը  հասնում է մինչև 28 մ/վ արագության։ Այսօր ողջ օրվա ընթացքում անկայուն եղանակը կպահպանվի, ցուրտ մթնոլորտային ճակատ է անցնում հանրապետության տարածքով»,-ասաց նա։


Քամիների առավելագույն արագությունը կգրանցվի այսօր՝ ժամը 13։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
«Բնակավայրերում պոռթկումները կլինեն մինչև 25 մ/վ արագությամբ, իսկ բարձր լեռներում՝ մինչև30 մ/վ»,-նշեց նա։


Ըստ կենտրոնի կանախատեսումների՝ տեղումները կսկսվեն կեսօրից հետո և կշարունակվեն մինչև գիշերվա առաջին կես, հանրապետության ողջ տարածքում կդիտվեն տեղումներ, բարձր լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային ու հովտային շրջաններում կտեղա անձրև։


«Լուսադեմից  սկսած՝ այդ ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, իր տեղը զիջում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտին, որը տևական ժամանակ մնալու է մեր  տարածաշրջանում՝ 5-7 օր և ապահովելու է մթնոլորտային անդորր»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։


Նրա խոսքով, վաղը ցերեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, այն  կպահպանվի մինչև դեկտեմբերի 3-4-ը ներառյալ։


«Այսօր երեկոյան ժամերին և վաղը արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ունենք Հայաստանի տարածք, օդի ջերմաստիճանը նվազելու է մոտավորապես 5-7 աստիճանով, բայց դեկտեմբերի 1-ից սկսած մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ տաք օդի ալիք, Աֆրիկայի հյուսիսային շրջաններից է գալիս, դեկտեմբերի 1-3-ն ունենալու ենք ջերմաստիճանի էական բարձրացում, չի բացառվում, որ  Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում այդ օրերին արձանագրենք մինչև 20-22 աստիճան տաքություն, Երևանում Արարատյան դաշտավյրում 13-15 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր կլինի 6-10 աստիճանով»,-մանրամասնեց նա։


Հիշեցնենք, որ Սև ծովի ափերին գտնվող բնակավայրերում փոթորիկն ավերածություններ է գործել, կան տուժածներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր