ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները          «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները       Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի    

27 նոյ 2023 12:50

Աբխազիայում հայերն ունեն այն ամենը, ինչը Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին. պետք է հրաժարվել վրացամետ հռետորաբանությունից

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարվել վրացամետ քաղաքականությունից և սկսել հաշվի նստել միջազգային ասպարեզում առկա փաստացի իրավիճակի հետ: Հայտարարության ամբողջական տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:


Նշվում է, որ արևմտյան երկրների կողմից պարտադրված աջակցությունը «Վրաստանի միասնությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը» արմատապես հակասում Է Աբխազիայի ինքնիշխանության փաստին:


Բժանիան նշել է, որ հանրապետությունում հարգանքով են վերաբերվում ողջ հայ ժողովրդին, հայ համայնքը ներկայացված է կյանքի բոլոր ոլորտներում ՝ Կենտրոնական և տեղական իշխանություններից մինչև մշակույթ և կրոնական ոլորտ:


«Աբխազիայում հայերն ունեն այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր վարած քաղաքականության հետևանքով բախվեցին պետականության կործանման և հայրենի հողից զանգվածային արտագաղթի ողբերգությանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը տարածքային ամբողջականության և Հայաստանի Հանրապետության խախտումն է», - ասված է հայտարարության մեջ:
Բժանիան նաեւ ընդգծել է, որ  «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարությունը» հատկանիշներ են, որոնք ավելի հարմար են Աբխազիային, քան Հայաստանին եւ Վրաստանին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր