Սևաստոպոլի թանգարան-ակվարիումում փոթորկից սատկել է էկզոտիկ ծովային կենդանիների ամբողջ հավաքածուն

Ալիքները ճեղքել են Սևաստոպոլի թանգարանի տանիքը, ծովի ջուրը սկսել է հոսել շենք և հեղեղել ստորին հարկը, որտեղ գտնվել են էկզոտիկ ծովային կենդանիները։
Միխայիլ Ռազվոզժաևի խոսքով՝ ակվարիումի առնվազն 500 բնակիչ է անկել: Ինչպես Vesti-Krym-ին հայտնել է թանգարանի տնօրեն Յուրի Կրավցովը, ոչնչացվել է ինը ակվարիում, որտեղ 800 ծովային կենդանիներ են եղել։
Ակվարիումի աշխատակիցներն իրենք էին փորձել ջուրը հանել, բայց ամեն ալիքի հետ այն ավելացել է: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ՝ ջուրը դուրս բերելու համար։