Հունվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը       Տեսանյութ.Հայաստանում գոյություն ունի հայեցողական արդարադատություն. ՄԻՊ    

27 նոյ 2023 12:30

Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր, միևնույն է՝ Պուտինի հետ Փաշինյանի հարաբերությունները լարված են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կապեց հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։ «Ռուսաստանի կողմից այս քայլը որոշակի ուղերձ էր։ Խնդիրը միայն ՀԱՊԿ-ը չէ, հարցազրույցի ժամանակ այլ արտահայտություններ էլ են արվել»,-ասաց նա:


Ակնհայտ է, որ որքան էլ Փաշինյանն ասեր ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են, հղում կատարեր Պուտինի հետ իր լավ հարաբերությունների վրա, հարաբերությունները խիստ լարված են, ու դա չի կարող իր անդրադարձը չունենալ հանրային տրամադրությունների վրա: Պարզ է, որ տիրապետելով քարոզչական հսկա ռեսուրսներին, հանրային կարծիք ձեւավորելու վրա իշխանության կարողությունը շատ մեծ է»,- ասաց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր