Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

27 նոյ 2023 13:50

Փոխանակումը կարծես թե համարժեք չէ, բայց Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքներով»

Vz.ru-ն գրում է, որ վերջին մի քանի օրերին Հայաստանի վարչապետը մի քանի զարմանալի հայտարարություններ է արել Հայաստանի ապագայի և Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը «վստահ չէ», որ Ադրբեջանը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել հիմնված մի շարք համաձայնեցված սկզբունքների վրա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը, ընդհակառակը, պնդում էր, որ այդ նույն «երեք սկզբունքները» համաձայնեցվել են Բաքվի հետ։


Սկզբունքները, ըստ Փաշինյանի, այն են, որ երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86600 քառակուսի կմ-ը: Այդ հաշվարկները կատարվել են Երևանում հիմնվելով 1970-ականների Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների վրա։ Երկրորդ սկզբունքը սահմանների սահմանազատումն է հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երրորդը ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա «տարածաշրջանային հաղորդակցությունների» բաց լինելն է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Բայց խնդիրն այն է, որ այդ «սկզբունքները» հնչում են բացառապես Փաշինյանի ելույթներում։ Բաքվում ոչինչ չեն ասում այդ սկզբունքների մասին։
Եվրոպայում լուրջ են վերաբերվում Փաշինյանի «երեք սկզբունքներին», քանի որ այդ ծրագիրը քննարկվել է եվրոպացիների հետ, այնուհետև տարվել Վաշինգտոն։ Փարիզն ու Բրյուսելը փորձում են ամեն կերպ ստիպել ադրբեջանական կողմին երկխոսության, իսկ Բաքուն ուղղակի անտեսում է այդ փորձերը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նույնիսկ Վաշինգտոնն է անտեսվել Բաքվի կողմից։ Արևմուտքի համար դա ցավալի հարված է, քանի որ Փարիզն իր անձնական արժանիքն է համարում «երեք սկզբունքները», իսկ ծրագրի չկատարումը նման կլինի եվրոպական դիվանագիտության հրապարակային ձախողման։


Միակ կետը, որի շուրջ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են, տարածքների փոխանակումն է։ Խոսքը հին անկլավների մասին է։ Վերջերս Փաշինյանն ասել է, որ «քննարկվում է անկլավների փոխանակման հարցը»։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն գյուղի մասին է, որով է անցնում Իրան տանող ռազմավարական ճանապարհը։ Տիգրանաշենի դիմաց Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանում գտնվող հայկական անկլավը՝ Արծվաշեն։ 30 տարվա ընթացքում այն ​​ամբողջությամբ ավերվել է, լավագույն դեպքում այնտեղ ապրում են մոտ հարյուր ադրբեջանցի փախստականներ, նույնիսկ հայկական գերեզմանոցն է ավերվել։ Փոխանակումը կարծես թե համարժեք չէ, բայց Փաշինյանն ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքներով»: Մասնավորապես տարածքային ամբողջականությունը՝ ըստ 1991 թվականի սահմանների և ըստ Փաշինյանի հայտարարած տարածքային թվերի, հստակ նշանակում է, որ պետք է անկլավների փոխանակում իրականացվի։ Այդ դեպքում Հայաստանը լիովին կմեկուսացվի և կտրվի արտաքին աշխարհից, նրա կարևորագույն հաղորդակցությունները կփակվեն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանին ոչինչ չարժե պարզապես այդ փոքր տարածքները ֆիզիկապես, ռազմական ուժով օկուպացնելը։ Բայց Բաքվում, ըստ երևույթին, ուզում են տեսնել, թե ինչպես է Փաշինյանը դուրս գալու այդ ամենի տակից։


Եվ Հայաստանի վարչապետը ստիպված է երկրի ներսում բացատրություններ տալ և ամպագոռգոռ հայտարարություններ անել: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը եվրոպական կառույցների հետ համաձայնեցնեցմամբ Հայաստանը արտահերթ ընտրությունների ճանապարհով է տանում։ Ենթադրվում է, որ նրա կուսակցությունը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել, որն այնուհետև թույլ կտա փոխել երկրի սահմանադրությունը։ Նման ընտրական հաղթանակի հիմքը Փաշինյանի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու նոր ուղղվածությունն է։ Գաղափարական առումով դա բացատրվում է նրանով, որ «Ռուսաստանը մեզ լքեց», իսկ ֆրանսիացիները, ասում են, կպաշտպանեն մեզ։
Լրիվ հնարավոր է, որ Հայաստանի հասարակությունը կողմ քվեարկի դրան, բայց պայմանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվեն տնտեսական դաշտում։ Այստեղից էլ դժկամությունը ՀԱՊԿ-ից և հետխորհրդային այլ կազմակերպություններից անհապաղ դուրս գալու հարցում, ինչը և հանգեցրել է համատեղ միջոցառումների գրեթե ծաղրանկարային սաբոտաժին։


Հասկանալի է, որ Ադրբեջանը հավերժ չի սպասելու: Թերևս Բաքուն պարզապես սպասում է Հայաստանում արտահերթ ընտրություններին, որպեսզի գործ ունենա այն Փաշինյանի հետ, որն ավելի շատ իշխանություն կունենա, քան հիմա է։ Թող հաղթի, ավելի շատ լիազորություններ ավելացնի իրեն, թող գոնե դրոշն ու զինանշանը փոխի, եթե դա է ուզում։ Իսկ հետո Բաքվից նորից նրան զգուշորեն կհարցնեն. ի՞նչ կա Զանգեզուրի հետ կապված, ի վերջո, դա այն հողն է, որտեղ պատմականորեն ապրել են ադրբեջանցիները, ինչո՞ ւ եք այդ լիճը կոչում Սևան, չէ որ դա կոչվում է Գոյչա, հնուց թուրքերը միշտ ապրել են նրա ափերին... և այդպես ըստ ցուցակի:
Այդ համատեքստում անկլավների մասին Փաշինյանի հայտարարությունները երևի թե ոչ մեկին չեն հետաքրքրում, բացի թերևս փախստականներից։ Դա ընդամենը բանակցային ծուղակ է, որը ստեղծվել է հենց Փաշինյանի կողմից: Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չնայած այն բանին, որ Բաքուն դեռ խոսքերով ճանաչում է այն, վաղուց է դադարել  անսասան լինելուց։ Ղարաբաղի կորուստն իրականում դոմինոյի քարերից առաջինն էր, որ ընկավ։ Բայց, ինչպես գիտենք, առաջինն ամենակարևորն է դոմինոյի քարերի շղթայում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր