Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

27 նոյ 2023 15:10

Թուրքիայի կողմից ռազմական նշանակության ապրանքների կտրուկ աճը դեպի ՌԴ սկսել է անհանգստացնել ԱՄՆ-ին

Այս տարի կտրուկ աճել է Թուրքիայի կողմից ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան: Դա մեծացրել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների մտավախությունները, որ Թուրքիան դարձել է խողովակ արեւմտյան արտադրության ապրանքների համար: Այս մասին ասվում է Financial Times-ի նյութում։


Նշվում է, որ առևտրի ծավալների նման աճը չեզոքացրել է ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձերը՝ զսպելու Մոսկվայի ռազմական կարողությունները:


Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը այս շաբաթ կայցելի Ստամբուլ և Անկարա՝ քննարկելու Ռուսաստանի ջանքերին օգուտ բերող առևտրային և ֆինանսական գործունեությունը:


Սա Նելսոնի երկրորդ այցն է Թուրքիա այս տարի, եւ դա նշան է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից առանձնահատուկ ռազմական արժեք ունեցող որոշ երկակի նշանակության պահեստամասեր տեղափոխվում են անմիջապես Ռուսաստան», ասվում է հոդվածում։


2023 թվականի առաջին ինն ամիսներին Թուրքիան հայտնել է 158 միլիոն դոլար արժողությամբ 45 կատեգորիայի ապրանքներ Ռուսաստան և նախկին խորհրդային հինգ երկրներ արտահանելու մասին, որոնք կասկածվում են Մոսկվայի համար որպես միջնորդ հանդես գալու մեջ: Սա երեք անգամ ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։


Խոսքը միկրոչիպերի, կապի և նշանառու սարքավորումների մասին է: Դրանք ենթակա են արտահանման հսկողության ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ նպատակ ունենալով կանխել նրանց մուտքը Ռուսաստան:


«Բայց դրանք կարող են շրջանցվել ընկերությունների կողմից, որոնք օգտագործում են միջնորդ կառույցներ՝ իրենց վերջնական նպատակակետերը թաքցնելու համար», գրում է Financial Times-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր