Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 նոյ 2023 16:27

Որո՞նք են թրոմբոզի ոչ ակնհայտ ախտանշանները

Որովայնի ցավը եւ ընդհանուր տկարությունը ներքին օրգանների երակների թրոմբոզի ոչ ակնհայտ ախտանշաններն են, ասել է վիրաբույժ Ալեքսանդրա Պարշուտինան։ Կյանքին սպառնացող այդ հիվանդության այս եւ այլ ախտանշաններ է նշել վիրաբույժ Ալեքսանդրա Պարշուտինան, տեղեկացրել է «Lenta.ru»-ն։


Նրա խոսքով՝ թրոմբոզը միշտ չէ, որ հնաավոր է անմիջապես հայտնաբերել։ Որոշ դեպքերում թրոմբների առաջացումը հրահրում է սուր ցավ, այլ դեպքերում՝ անցնում է առանց բնորոշ նշանների։ «Հաճախ թրոմբոզը հայտնաբերում են պատահաբար, բուժզննման ժամանակ։ Ընդ որում՝ հակառակ արմատացած կարծիքի, այն լինում է ոչ միայն երակներում, այլեւ զարկերակներում»,- ասել է Պարշուտինան։




Նա ախտահարված մասի այտուցը, ցավոտությունը ու կարմրածությունը նշել է որպես ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի դասական նշաններ։ Այս հիվանդության ժամանակ ոտքը, որտեղ առաջանում է թրոմբը, դառնում է նկատելիորեն ավելի մեծ մյուսից, դրանում զգացվում են ցավ եւ ձգվելու զգացողություն, նշել է բժիշկը։


Ներքին օրգանների երակների թրոմբոզի մասին վկայում են այն ախտանշանները, որոնք հաճախ վերագրում են ընդհանուր թուլությանը, շարունակել է Պարշուտինան։


«Թրոմբոզի մասին շատ ախտանշաններ են վկայում՝ որովայնի ցավերից եւ երիկամների ֆունկցիայի խանգարումից մինչեւ սրտխփոց, բարձր զարկերակ եւ հոգնածություն։ Այս դեպքում ճիշտ ախտորոշում կարող է կայացնել միայն բժիշկը՝ ելնելով ախտանշանների ամբողջությունից եւ կատարված զննումից»,- ընդգծել է վիրաբույժը։


Խոսելով զարկերակների թրոմբոզի մասին՝ Պարշուտինան բացատրել է, որ դրան սովորաբար նախորդում է աթերոսկլերոտիկ բշտերի առաջացումը։ Վիրաբույժը նշել է, որ լինում են դեպքեր, երբ թրոմբը «թռչում» է զարկերակ սրտի խցիկներից, օրինակ՝ առիթմիայի կամ նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում, ընդ որում՝ աթերոսկլերոտիկ բշտերի պատճառով պաթոլոգիայի ախտանշաններ փաստացի չեն լինում։


«Սակայն սուր պրոցեսի ժամանակ, երբ խցանումը տեղի է ունենում կարճ ժամկետում եւ փակվում է կարեւոր անոթ, կարող են առաջանալ ինսուլտ կամ ինֆարկտ»,- նշել է բժիշկը։


Վիրաբույժը հայտնել է, որ թրոմբոզի հակվածության ստուգման ամենապարզ միջոցը արյունը կոագուլոգրամմայի հանձնելն է, դրա մակարդելիության ստուգումը։ «Թրոմբոզները, որոնք բավական վտանգավոր վիճակ են, բարեբախտաբար, այնքան էլ հաճախ չեն պատահում»,- ամփոփել է Պարշուտինան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր