Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

29 նոյ 2023 12:02

Արշավ է սկսվել՝ դիվանագիտական կեղծ համարանիշերով փողոցները չափչփողների դեմ.Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տակ իրականացված օպերացիան

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պետք է Հանրապետությունում չլինի ոչ մի արտոնյալ վարորդ, ով կհամարձակվի կեղծ համարանիշերով երթևեկել: Պետք է հայտնաբերվեն նաև այն կեղծ համարանիշերով ավտոմեքենաները, որոնք իբրև անձեռնամխելի են՝ կարմիր գույնի՝ դիվանագիտական:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վրա կարմիր համարանիշները իբրև դիվանագիտական՝ կեղծ են:
 
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ պարեկները գործի են անցնում ու քանի որ օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նա գտնվում է փոքր կենտրոնում, պարեկները իրենց տեսադաշտում են պահում փոքր կենտրոնը: Ժամը 17:00-ի սահմաններում Զաքյան փողոցում տեսնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը լուսամուտը մի փոքր իջեցրած վարում է, իսկ ավտոմեքենայի միջից լսվում է սիրված ու ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը ու պարեկները կանգնեցնում են վարորդին և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նրան կեղծ համարանիշներով Hyundai Sonata-ով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ՝ ժողովրդի կողմից «Աստվածների» անունը ստացած քննչական բաժին:
 
  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Գուրգեն Ղ.-ն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միայն վերջին ժամանակահատվածում պարեկային ծառայությունը այնքան կեղծ համարանիշեր է հայտնաբերել, որ դրանցով կարելի է մի ամբողջ ավտոտեխսպասարկման կետի պատեր փակել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր