Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում          Սպասվում են տեղումներ նաև թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին       Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 նոյ 2023 12:22

Տեսանյութ. 20 տարի իշխանության հետ չեք թողել որևիցե մի բան արվի.Արցախը հանձնել ենք բոլորս միասին, ես՝ չէ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարծում է, թե Արցախը հանձնել ենք բոլորս միասին։


Լրագրողն ակնարկեց՝ «մենք չենք հանձնել, դուք հանձնե՞լ եք»՝ Բաբայանն արձագանքեց. «Ես՝ չէ»։


«20 տարի իշխանության հետ չեք թողել որևիցե մի բան արվի», - լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ իշխանություն ասելով նկատի ունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններին։


Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի՝ ասաց. «Այո՛»։


«Հո ձեզ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրում»,- նշեց նա։
«Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Բաբայանն ասաց, թե ինքը հայտարարել էր, որ պետք է Արցախի հարցի լուծման համար կոմիտե ձևավորվի, բայց, քանի որ ՀՀ ընդդիմությունն ասել է, որ ինքը խանգարում է պլաններին, ձեռնպահ է մնացել։


«Ես առաջարկել եմ, բայց, քանի որ Արցախի իշխանություներն ունեն իրենց ձևն ու ՀՀ ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել», - նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր