Հրեշավոր սպանություն Թուրքիայում. ռուս մոդելի և նրա 15-ամյա դստեր դիերը գտել են ճանապարհին՝ սավաններով կապված

Հրեշավոր հանցագործության զոհ դարձածների մարմինները Բոդրում հանգստավայրի զառիթափ լանջին են հայտնաբերվել։ Նրանց դիերը եղել են իրարից երեք մետր հեռավորության վրա։ Տուժածների մոտ հայտնաբերվել են հրազենային բազմաթիվ վնասվածքներ։
Իրինան նախկինում մոդել է եղել, սակայն վերջերս ապրում էր Բոդրումում և այնտեղ աշխատում որպես ռիելթոր։ Դայանան երազում էր գնալ մոր հետքերով և մոդել դառնալ։ Նոյեմբերի 11-ին աղջիկը տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում։ Դրանում նա ուրախ խոսել է գալիք հանգստյան օրերի մասին:
«Ես ու մայրիկս շաբաթ-կիրակի մեկնեցինք Ստամբուլ: Վաղը իմ ծննդյան օրն է։ Այն այնքան գեղեցիկ կընթանա»,- ասել է երիտասարդ աղջիկը:
Իրինան ու Դայանան անհետացել էին երեք օր առաջ։ Նրանց հարազատները չեն կարողացել կապ հաստատել վերջիններիս հետ և դիմել են ոստիկանություն։ Այնուհետև հարազատները գնացել են այն վիլլա, որտեղ ապրում էին մոդելն ու նրա դուստրը։ Մտնելով տուն՝ նրանք բազմոցին արյուն են տեսել և կասկածել, որ ռուս կանայք սպանվել են։ Նրանց հարազատները երկրորդ անգամ են դիմել ոստիկանություն։
Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտարկել են տեսախցիկները և հայտնաբերել մեքենան, որը դուրս է եկել տնից: Հետաքննության արդյունքում հայտնաբերվել են Իրինայի և դստեր դիերը։ Ինչպես պարզվել է, ռուս կանանց վրա կրակել են վիլլայում, իսկ ավելի ուշ նրանց մարմինները դուրս են բերել ու շպրտել լեռան լանջին, հայտնում է թուրքական Anterhaber գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակիցներին։
Այժմ կրկնակի սպանության կասկածանքով հետախուզվում է Իրինայի նախկին ամուսինը, ով ծնվել է Ֆինլանդիայում։ Զոհերի հարևանուհին պատմել է, որ մոդելը նաև որդի ունի։ Թե որտե՞ղ է նա այժմ, հայտնի չէ։
