Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է          Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել       Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով    

01 դեկ 2023 13:22

Ուժեղացված ծառայություն՛ մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ, ընդհուպ մինչև ստուգում՝ ուղևորների պայուսակները

Որևէ արտառոց դեպք չկա, ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։




Այս մասին  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրում։


«Մետրոպոլիտենում որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենում։ Պարզպես հերթական անգամ ոստիկանները ստուգումներ են իրականացնում՝ մետաղաորսիչ սարքերի միջոցով ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։ Անհանգստանալու խնդիր չկա, սովորական միջոցառում է՝ ուղղված հասարակական անվտանգությանը»,- մանրամասնեց մամուլի խոսնակը։


Նշենք, որ սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, ոչտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները մետաղորսիչ սարքերի միջոցով մետրոյում ստուգում ուղևորների պայուսակները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր