Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

01 դեկ 2023 15:00

Հայ և թուրք թշնամությունը մի օր պիտի կործանի մեզանից մեկին` կամ հայ, կամ թուրք

Հայ և թուրք մարդկանց միջև մի անհաղթահարելի գետ է գոյացել, որը երբեք թույլ չի տա այս երկուսին ապրել հաշտության մեջ։ Այդ գետը արյան գետն է, որ գոյացել է մինչ օրս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։


«Այդ գետով ոչ միայն հայ մարդու արյունն է հոսում, այլև հազարավոր անթաղ դիակներ, որ մինչ օրս հոգու հանգստություն են ուզում։


Մինչև այդ գետը արյան փոխարեն ջրով չհոսի, հայ և թուրք թշնամությունը մի օր պիտի կործանի մեզանից մեկին` կամ հայ, կամ թուրք։
Իհարկե կա երրորդ ճանապարհը` ինչպես նշեցի, եթե արյան փոխարեն այդ գետը ջրով հոսի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ թուրքը կընդունի իր ոճրագործությունը, անկեղծորեն կզղջա և իր համար ծանր գնով` կգնա փոխհատուցման։


Սրանից հետո հնարավոր կլինի խաղաղ գոյակցության մասին խոսել, իսկ մինչ այդ` խաղաղության թեզերը միայն դեպի ոչնչացում տանող ճանապարհներ են։


Բայց դու պիտի ապրե‘ս, երկի‘ր Նաիրի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր