Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

04 դեկ 2023 12:36

Երևանում քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը: 

Ահազանգով մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 15-ից միչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տանիքից գողացել են իր տոնածառը:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Ավագ Շին» ՍՊԸ-ում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր