Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg       Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի տույժ.Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ    

05 դեկ 2023 11:55

Մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թ-ին. Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում

«Հանրության համար անհրաժեշտ է ունենալ մի իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ «Հայաստանի համար կարևոր է ունենալ նորմալ, գործող ընդդիմություն»։


«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյո՞ք չեք մտածում, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև օրենքների անտեսմամբ ուղղակի մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ասաց Մինասյանը:


Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ:


«Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու,  մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում։ Ինչքան վիրավորանք  կա, օգտագործեցիք։ Դուք մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք։ Մեր ընտրողների մի մասն ընտրել է մեզ առնվազն նրա համար, որ դուք հանկարծակի այստեղ չհայտնվեք։ Մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թվականին և իրենք իրենց որոշումը կկայացնեն», - ասաց Ա. Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր