Խռպոտ ձայնը կարող է լինել մարսողական օրգանների հիվանդության նշան

ԼՖՌ-ն գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության (ԳԷՌՀ) տարատեսակ է։ Դրա դեպքում ստամոքսի պարունակությունը տեղափոխվում է կերակրափողի ստորին հատված, ավելի մոտ կրծքավանդակին։ Դա կարող է առաջ բերել կրծքի այրող ցավ, դժվարություններ կլլելիս։ ԼՖՌ-ի դեպքում ստամոքսի պարունակությունը էլ ավելի բարձր է «թռչում»՝ խոցելով ձայնակապերն ու կոկորդը։ Դրա հետեւանքով առաջանում են խռպոտություն, հազ, կոկորդի ցավ, սուլող շնչառություն եւ տհաճ համ բերանում։
Լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսը դժվար է ախտորոշել, քանի որ դրա ախտանշանները կարող են բնորոշ լինել նաեւ այլ հիվանդություններին, օրինակ՝ ասթմային։ ԼՖՌ-ն, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել կոկորդի լորձաթաղանթի քրոնիկական գրգռման եւ մեծացնել դրա ընկալունակությունը տարբեր վարակների հանդեպ։
Նշվել է, որ ԼՖՌ-ի բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են թթվայնությունն արգելակող դեղամիջոցներ կամ պրոտոնային ինհիբիտորներ։ Դրանք արգելակում են աղաթթվի արտադրությունը ստամոքսի լորձաթաղանթում։ Այնուամենայնիվ, ԼՖՌ-ի դեպքում ինքնազգացողության բարելավմանը կարող է օգնել ճիշտ սնվելը. խորհուրդ է տրվում հրաժարվել այն մթերքներից, որոնք թուլացնում են կերակրափողի սֆինկտերները։ Դրանք մկանային օղակներ են, որոնք խանգարում են, որ ստամոքսի պարունակությունը հայտնվի կերակրափողում։ Ալկոհոլը եւ սուրճը կարող են խախտել սֆինկտերների շարժիչ ֆունկցիան, ուստի արժե բացառել դրանք սննդաբաժնից։