Ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին հրելով դուրս են հանել. 5 տեղից Արցախի նկատմամբ հարձակում էր իրականացվում, իսկ ռուսը հայտարարություն է տարածում ու ասում` 2 կողմերին կոչ ենք անում

«Ես ցավում եմ ռուս զինվորների համար, որոնք զոհվեցին Արցախում սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, բայց եկեք մի բան արձանագրենք` այդ զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո: Խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանի խոսքով` պատերազմը կանգնեցվել է այն պահին, երբ հնարավոր է եղել:
«Ես վստահ եմ` ռուս խաղաղապահները չեն իմացել, որ իրենք չեն կարողանալու գործել, ադրբեջանցիներն իրենց ուղղակի հրելով դուրս են հանելու ցանկացած վայրից ու այդպես հրելով դուրս են հանել, բայց որևէ մեկն այդ մասին չգիտեր», - ասաց նա:
Սիմոնյանի խոսքվ` Ռուսաստանը փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ` չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել:
«Վերջին իրադարձությունների ժամանակ 15 տեղից Արցախի նկատմամբ հարձակում էր իրականացվում, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում ու ասում` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում… Հայաստանին ներքաշում էին, որ ինչ-որ ձևով արձագանքեր, չէ, ոչ», - նշեց Սիմոնյանը: