«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 դեկ 2023 16:53

Երևանում 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


«Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով»,- գրում է կայքը:


Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:


Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ծառայողական ատրճանակը:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Կայքի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր