Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

13 դեկ 2023 10:49

Երևանում տղամարդը ռուս մարմնավաճառին վճարել է գումար, ապա ատրճանակի սպառնալիքով կապել է կնոջը ու հափշտակել նրա մոտի գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն է կատարել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարիա Պ.-ի բնակարան ժամանած ոստիկանության քրեական հետախույզներին Մարիա Պ.-ն հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, իր մոտ եղած ատրճանակի սպառնալիքի տակ կապել է նրան, նրանից հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր կողմից վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ինքը ավտոմեքենայով դեմել փախուստի:


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր