Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

13 դեկ 2023 17:35

Անձրևները կշարունակվեն. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը սպասվում է անձրև, դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան՝ մառախուղ։  Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա 9-11 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր