Քանի որ երեկ տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝գերիների փոխանակում, չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա

«Միակ հարցը, որ ծագում է, այն է, թե որքանով է հավանական , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի:
Այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է:
Երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա: Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատը վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պյմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, և ոչ թե հակառակի մասին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: