Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 դեկ 2023 17:30

Բնական դիմակ, որը մաքրում է կնճիռները

Այս դիմակը կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ալերգիկ չեն մեղրի նկատմաբ:

Բաղադրությունը շատ պարզ է՝
o 1 ճ/ գ սրճաղացով աղացած կանաչ թեյ, կամ կանաչ թեյի փոշի:
o ½ ճ/գ կակոյի փոշի:
o 1 թ/գ թույլ մեղր
o Եռացրած տաք ջուր (80°С)

Խառնեք կանաչ թեյը(կարող եք կիրառել արդեն մեկ անգամ օգտագործած կանաչ թեյի բարձիկի պարունակությունը) կակաոյի փոշու հետ ու վրան ավելացրեք տաք ջուր, որպեսզի ստացվի պնդավուն խյուս:
Թողեք այդ խյուսը սառչի այնքան, որ մաշկի համար հաճելի ջերմաստիճանի լինի ու դիմակի մեջ ավելացրեք մեղր, եթե շատ խիտ է ստացվում զանգվածը, ապա կարող եք ավելացնել ջուր կամ բուսայուղ:

Դիմակաի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ նախընտրած եթերայուղից, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին Е-ի լուծույթ և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դուր են գալիս ձեր մաշկին ու լավ համատեղվում են շոկոլադի ու կանաչ թեյի հետ:

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի միատար զանգված և դիմակը քսեք մաքուր ու մի փոքր խոնավ մաշկին:
20 րոպե հետո դիմակը մաքրեք սառը ջրով ու դեմքի վրա քսեք թեթև սնուցող քսուք:

Օգտագործեք նման դիմակ 6-ից 8 շաբաթ, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ(բաղադրությունը կարող եք փոխել), որից հետո, ստացված արդյունքի պահպանման համար, շաբաթական 1-2 անգամ, կամ փոխարինեք այն հակատարիքային ազդեցությամբ մեկ այլ դիմակով:
Եղեք գեղեցիկ ու երիտասարդ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր