Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

18 դեկ 2023 16:31

Ստեփանակերտում առաջինը քվեարկողը «կմտնի Ադրբեջանի պատմության մեջ» .առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև

Եկող տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Խանքենդիում առաջինը քվեարկող18 տարին լրացած ադրբեջանցի ընտրողը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:




Տվյալ ընտրողին, ինչպես նաև «ազատագրված շրջաններից, Խանքենդիից, Խոջալուից առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև», — Caspianlive-ի փոխանցմամբ՝ նաև ասել է Փանահովը:


Երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը Ադրբեջանի ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 7-ին: Իշխող «Ենի (նոր) Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր