Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

20 դեկ 2023 11:09

Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին.Սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից

Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։


Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, այսօր Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ «սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից»


«35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը», – նշել է Հաջիևը։


Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը հրթիռաշինություն չէ։


«Ադրբեջանի համար այլևս խոչընդոտներ չկան խաղաղության օրակարգի ճանապարհին», – հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր