Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

20 դեկ 2023 13:47

Ադրբեջանին ձեռք չի տալիս խաղաղության պայմանագիրը, հասկանում են, որ ՀՀ զարգացման համար լուրջ հեռանկարներ կապահովվեն

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը «ձեռք չի տալիս»։


«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս, հասկանում են, որ դրանից Հայաստանի տնտեսությունը շատ արագ կարող է վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կապահովվեն, ճանապարհները կապաշրջափակվեն, այս ամենը նրանք շատ լավ վերլուծում են ու հետևություններ անում։ Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարը այդպիսին լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Ըստ Խաչատրյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։


«Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրվի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, մենք դա թույլ չենք տա»,- վստահեցրեց ՔՊ-ական պատգամավորը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծ է, պետք է այդ երկրին բերել կառուցողական դաշտ։
***
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով։


«Մեր կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի  հետ հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնել», - ասաց նա։


Պատգամավորը, սակայն, հայտարարեց, որ Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած  պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։


«Ռուսաստանը ի վիճակի չի եղել ու ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները, ուղղակի ի վիճակի չէ», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր