Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից          «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը       Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ    

20 դեկ 2023 14:26

ԱՄՆ-ն պետք է փոխի դիրքորոշումը մեր նկատմամբ. Օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունենք. Ադրբեջանն ինքնաբավ երկիր է

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններում: Այդ մասին Newsweek ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին գրում է azatutyun.am-ը։ 


Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի մեկնաբանությունները «Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ հավասարակշռված չէին»:


Ջեյմս Օ'Բրայենը քննադատել է ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրել է ԼՂՀ լուծարմանը և Արցախի հայաթափմանը:


«Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում», - ասել է Հաջիևը:


Նրա փոխանցմամբ՝ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը շարունակում է հիասթափություն առաջացնել Բաքվում: Հաջիևն այն անվանել է «անհասկանալի» և «ամերիկյան Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար լրամշակումներից մեկը»։


«Ադրբեջանն օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի: Ադրբեջանն ինքնաբավ երկիր է։ Բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական հանգամանքը, քաղաքական հանգամանքը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքն արդար չէ», - ասել է Հաջիևը:


Նա պնդել է, թե այդ լրամշակումը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագրի կայացմանը նպաստելու համար Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնելու ամերիկացիների ջանքերը:


«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից կարող է այլ վերաբերմունք լինել, հենց լինի՝ կարող ենք շարունակել {հայ-ադրբեջանական} քննարկումները Վաշինգտոնում», - նշել է Հիքմեթ Հաջիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր