Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 դեկ 2023 16:55

Ոմն Մանուկ ընկերոջ հետ մտել է քաղաքացու հյուրանոցի սենյակ, ծեծել են նրան, շշոհ հարվածել գլխին, հափշտակել հեռախոսը

Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է հյուրանոցի իր սենյակի դուռը և խուլիգանական արարք կատարում:


Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից նշված հյուրանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Մանուկ խփել է հաղորդում տված տղամարդու սենյակի դռանը և հնչեցրել հայհոյանքներ: Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ընկերոջ հետ մտել էին տղամարդու սենյակ, որտեղ ընկերը շշով խփել էր նրա գլխին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ապա հափշտակել էր հեռախոսը:


Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են նրանց ինքնությունը: 56-ամյա տղամարդը նույն օրը նշված հյուրանոցի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հետագա ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին Մարաշի բաժանմունք է ներկայացել 51-ամյա տղամարդը:


56-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


Հանգամանքները պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր