Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 դեկ 2023 13:39

Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան. Ռուսաստանն այլևս չի հասնի իր նպատակներին Ուկրաինայում

Ռուսաստանը, չնայած իր ռազմական ջանքերին, այլևս չի հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում իր նախանշած նպատակներին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
 
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ներխուժման նպատակն էր՝ թույլ չտալ Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն, սակայն գրեթե երկու տարվա պատերազմից հետո Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, քան երբևէ»,- ասել է Ստոլտենբերգը dpa գործակալության հետ զրույցում։
 
«Նախագահ Պուտինը ընդմիշտ կորցրեց Ուկրաինան. սա Ռուսաստանի համար մեծ ռազմավարական պարտություն է»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը՝ վստահություն հայտնելով, որ մի օր Ուկրաինան կհասնի իր նպատակին և կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հիշեցրել է այն հսկա գինը, որը Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի դեմ պատերազմի համար. ըստ Ստոլտենբերգի՝ Մոսկվան արդեն կորցրել է հարյուրավոր ինքնաթիռներ, հազարավոր տանկեր և ունի 300 հազար սպանված ու վիրավոր զինվոր, պատերազմի պատճառով ավելացել է գնաճը և նվազել է կենսամակարդակը, Ռուսաստանն այժմ քաղաքականապես ավելի մեկուսացված է, քան նախկինում։
 
Գլխավոր քարտուղարը, միաժամանակ, զգուշացրել է՝ չակնկալել պատերազմի արագ ավարտ։ Նրա կարծիքով՝ նշաններ չկան, որ Պուտինը կփոխի իր բռնած ուղին մարտի 17-ին սպասվող նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո։ «ՆԱՏՕ-ի և նրա անդամների համար դա նշանակում է՝ պետք է շարունակել ուժեղ աջակցություն ցուցաբերել Կիևին»,-ասել է Ստոլտենբերգը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր