Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան          Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր       Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին    

30 դեկ 2021 11:34

2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում է իշխանության գալ

Աշխարհը հիմա մի խիստ վտանգավոր իրավիճակում է, որը հիշեցնում է Կարիբյան ճգնաժամը: Ռուսաստանի և մյուս կողմից ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի միջև առկա դիվանագիտական, քաղաքական առճակատումը մոտ է գերլարման վիճակի հասնելուն:

Այս անգամ, սակայն, պահանջատերը Ռուսաստանն է, իսկ պահանջը շատ հստակ է ու հասկանալի` հրաժարվել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից,  Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում Ուկրաինան, Վրաստանը և նախկին ԽՍՀՄ այլ պետություններ ընդգրկելուց, նշված և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ պետություններում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ տեղակայելուց, ինչպես նաև այդ պետությունների տարածքներում այնպիսի հրթիռներ տեղակայելուց, որոնք կարող են ատոմային կամ միջուկային մարտագլխիկներ կրել և ՌԴ-ին շատ մոտ լինելու շնորհիվ, դրանք 10 կամ նույնիսկ 5 րոպեում հասցնել Մոսկվա և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներ: Ներկայացված են նաև այլ պահանջներ:

Ռուսաստանում դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումն իրավացիորեն համեմատել են մահվան ընդլայնմանը, քանի որ այն, ինչ մտադիր են կամ ծրագրել են անել արևմտյան ռազմավարները, սպառնում է խախտել Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա ուժերի մոտավոր հավասարակշռությունը, ռազմավարական առավելություն  ապահովել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար, սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, գոյությանը, ինչը Մոսկվան դա ոչ մի պարագայում չի կարող թույլ տալ:

Դեռ դեկտեմբերի 17-ին, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագծերը, տողերիս հեղինակին և այլ վերլուծաբանների պարզ էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն դրա որոշ դրույթների համաձայնելով հանդերձ, հրաժարվելու են Ռուսաստանի համար առանցքային կարևորություն ունեցող կետերից, ներառյալ` դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակումից:

Թեև ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների (նախատեսված Ժնևում հունվարի 10-ին), հնարավոր է նաև` երկու պետությունների նախագահների, ՆԱՏՕ- Ռուսաստան խորհրդի (նախատեսված Բրյուսելում հունվարի 12-ին), ինչպես նաև ԵԱՀԿ և Ռուսաստանի պատվիրակությունների (նախատեսված հունվարի 13-ին) բախտորոշ հանդիպումները դեռ չեն կայացել, սակայն արդեն իսկ կան նախանշանները Ռուսաստանի` իր համար անվտանգային առումով առավել կարևոր պահանջներից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարվելու:

Գաղտնիք չէ, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ նույնիսկ ՆԱՏՕ-ն, խոշոր հաշվով, ԱՄՆ-ի կամարտահայտիչներն են: Դեկտեմբերի 23-ին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու վերաբերյալ ավելի վաղ ՌԴ ներկայացրած պահանջի դիվանագիտական մերժումից հետո Ռուսաստանի պահանջը՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, «Welt» թերթին տված հարցազրույցում անընդունելի է համարել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Անվտանգության երաշխիքներ պահանջելը և Արևելքում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը զուտ ռուսական օրակարգ են՝ բոլորովին անընդունելի պայմաններով, հատկապես, հաշվի առնելով Ուկրաինան»,- ասել է Բորելը։

Բանակցությունները, նրա խոսքով, չպետք է սահմանափակվեն Ուկրաինայի թեմայով։ Կողմերը պետք է խոսեն 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման պահից հետո պայմանագրի բոլոր խախտումների մասին:

«Մենք համաձայն չենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության բազմաթիվ դրսևորումների, ինչպես նաև որոշ իրադարձությունների հետ, որոնք Մոսկվան համարում է ներքին գործեր»,- ասել է Բորելը:

Դեկտեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվեն դիտարկել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները, Ռուսաստանի ռազմատեխնիկական պատասխանը կարող է «շատ տարբեր լինել», դա կախված կլինի ռազմական փորձագետների առաջարկներից։

«Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որևէ մեկի վրա»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում դեկտեմբերի 25-ին պատասխանելով ​​հարցին, թե արդյոք Մոսկվան հաշվարկո՞ւմ է այլ երկրների քայլերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ասելիքը և ակնարկը շատ պարզ է` մենք առաջինը չենք հարձակվի, բայց եթե հարձակվեցին մեզ վրա` կստանան, Մոսկվան հաշվարկել է այլ երկրների քայլերը և պատրաստ է…

Մեկնաբանելով Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման մասին հրապարակումները, Պեսկովը դրանք անվանել է լարվածության դատարկ և անհիմն էսկալացիա։

Նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ չի բացառել սադրանքների հավանականությունը, որպեսզի ՌԴ պատասխան քայլերից հետո նման հայտարարություններն արդարացվեն, այսինքն` ներկայացվեն իբրև ճշմարտությունն արտահայտած:

Մոսկվան ամեն ջանք գործադրում է Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը լուծելու համար՝ պահպանելով իր հավատարմությունը Մինսկի պայմանավորվածություններին և նորմանդական ձևաչափին, ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա զգուշացրել է, որ Դոնբասում հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Կիևն ավելի վաղ հայտնել էր, որ իր պետական ​​սահմանների մոտ նկատվել է ՌԴ զինված ուժերի «մոտ 52 գումարտակային մարտավարական խումբ»։ Ըստ «Bloomberg»-ի, անվտանգության երաշխիքների պահանջի համապատկերին Ռուսաստանը շարունակել է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին: Սակայն դեկտեմբերի 25-ին` հենց Պեսկովի հարցազրույցի օրը, Ռուսաստանը պաշտոնապես հայտնեց, որ Հարավային ռազմական օկրուգը դաշտային վարժանքներից իրենց մշտական տեղակայման վայրեր է վերադարձնում 10 հազար զինծառայողի, այդ թվում նաև` Ուկրաինայի սահմանամերձ շրջաններից: Սա ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, եվրոպական հայտնի կառույցների պահանջին Ռուսաստանի ընդառաջ քայլն էր` լարվածությունը մեղմելու նպատակադրմամբ:

Չնայած ՌԴ վերոնշյալ քայլին, «Associated Press» գործակալությունը Պենտագոնի ներկայացուցչի վրա հղում անելով, երեկ հայտնել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «Հարի Ս. Թրուման» ավիակրի գլխավորությամբ ամերիկյան հարվածային ավիակիր խմբին հրամայել է չմեկնել Մերձավոր Արևելք, Սուեզի ջրանցքով չշարժվել դեպի ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գործողությունների գոտի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Ինչպես գրում է գործակալությունը, դա տեղի է ունեցել «Ուկրաինայի հետ սահմանի մոտ հազարավոր ռուսական զորքերի կուտակման մտավախությունների համապատկերին»։

Ավիակիրը, որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգ նավերից կազմված հարվածային խմբի մաս, պետք է մեկներ Մերձավոր Արևելք, սակայն, պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով, պլանները փոխվել են։ «Դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին և գործընկերներին հանգստացնելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը։

Տեղեկությունը հաստատել է «USNI News» հրատարակությունը։ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ավիակիր խումբն առայժմ կմնա Հոնիական ծովում, Հունաստանի և Իտալիայի միջև:

Հրատարակության զրուցակցի կարծիքով՝ նման որոշումը պետք է «համոզի եվրոպացի դաշնակիցներին տարածաշրջանային անվտանգությանը ԱՄՆ հանձնառության մեջ»։ Բացի «Harry S. Truman» ավիակիրից, խմբում ընդգրկված են «San Jacinto» հրթիռային հածանավը, «USS Bainbridge», «USS Cole», «USS Gravely», «USS Jason Dunham» ականակիրները և նորվեգական «Fridtjof» ֆրեգատը։

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանն այլ երկրների հետ կապված ագրեսիվ պլաններ չունի, իսկ սահմաններում զորքերի տեղաշարժը ներքին խնդիր է։ Միաժամանակ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության մեծացմանը։ Չնայած դրան, արեւմտյան երկրների ղեկավարները Ռուսաստանին սկսեցին զգուշացնել պատժամիջոցների մասին։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր