Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար          5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել       Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում    

22 դեկ 2023 15:05

Մեզ համար ցավալի է հատկապես խորանի սպասքի կորուստը

Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագները, ժամերգությունները և բոլոր արարողությունները շարունակվելու են բնականոն կերպով։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին շվեդական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Սուրբ Մարիամ եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։

Տեր Վաղարշը մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց. «Եկեղեցի են մուտք գործել գիշերային ժամերին, գողացվել է եկեղեցու խորանի սպասքը և որոշ գույք եկեղեցական համալիրից և թափթփվել են եկեղեցու սենյակները։ Մեզ համար ցավալի է հատկապես խորանի սպասքի կորուստը, բայց վստահ ենք, որ մեր համայնքի հավատացյալների ազնիվ օժանդակությամբ կկարողանանք նորից ապահովել անհրաժեշտը, արդեն իսկ ունենք անհրաժեշտ պարագաները եկեղեցական արարողությունները շարունակելու համար։ Սուրբ Պատարագները, ժամերգությունները և բոլոր արարողությունները շարունակվելու են բնականոն կերպով։ Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք պահպանել խաղաղությունը Աստվածային օրհնությամբ»։

Տեր Վաղարշը նշեց, որ խնդրի առնչությամբ տեղում աշխատել են ոստիկանները։

«Մենք վարկածներ չենք ավելացնում կամ բացառում` հարցը թողնելով իրավապահ համակարգի բացահայտմանը»,- ասաց Սոդերթելիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը։

Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը նշեց, որ առաջիկա կիրակի մատուցվելու է Սուրբ Պատարագ, պատրաստում են Նոր տարվա ու Սուրբծննդյան տոներին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր