Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

23 դեկ 2023 11:16

Բաքուն հիմա էլ ԱՄՆ «գործակալներից» հետո անցել է Ֆրանսիայի «գործակալների» բացահայտմանը

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե իբր երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։
 
Նշվում է, թե որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնաբերվել է Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր, որը , իբր,հետախուզական գործողություններ է իրականացրել Ֆրանսիայի գործընկերներ երկրների ներկայացուցիչների դեմ։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանսիայի մի քաղաքացի, որը երկար տարիներ եղել է ֆրանսիական հետախուզական համայնքի անկախ աշխատակից, կամավոր նախաձեռնել է համագործակցություն Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ։
 
Համագործակցության արդյունքում էլ «բացահայտվել են ֆրանսիացի տասնյակ գաղտնի գործակալներ», որոնց մի մասը ծառայում և շարունակում է աշխատել Ադրբեջանում, իսկ մի մասը ներկայումս աշխատում է մի շարք հարևան երկրներում և միջազգային կազմակերպություններում։ Բացի այդ,  ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կալանավորվել են մի շարք անձանց, որոնք հետախուզական գործունեություն են ծավալել Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված։ Ուշագրավ է, որ ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։ Ի դեպ, վերջերս էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում էին երկրում  «ամերիկացի գործակալների ցանցի մասին»։
Այդ հրապարակումների պատճառով ԱՄՆ դեսպանատունը նույնիսկ հետաձգել էր իր միջոցառումը։ Ընդհանապես, Բաքվի համար սովորական է դարձել տարբեր երկրների հետ հարաբերությունների վատթարացման պարագայում, այսպես ասած, գործակալների բացահայտման պրակտիկան։ 
 
Տարեսկզբին էլ Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին երկրում սկսվել էին «իրանցի լրտեսների» ձերբակալություններ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր