Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

23 դեկ 2023 12:51

Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է

Արցախի նախագահը պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություն է արել, որի ընթացքում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրները: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը.


«Արցախցիների խնդիրներն այսօր բազմաթիվ են` քաղաքականից մինչև անձնագրային, սակայն ուշագրավ է, որ նախագահ Շահրամանյանն անդրադարձել է թերևս ամենաքննարկվող և անկյունաքարային հարցին` ի՞նչ է լինելու հայտնի հրամանագրի ճակատագիրը, որը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների և պետականության լուծարում:




Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:


Նշեմ, որ ավելի վաղ նրա խորհրդականն էր հայտարարել, որ այդ հարցը լուծվել է հոկտեմբերին:


Այս հարցին, միգուցե, մանրամասն չանդրադառնայի, որովհետև մեծ առումով կանխատեսելի էր, սակայն նկատեցի, որ փաշինյանական քարոզչամեքենան` իր կարկառուն ներկայացուցիչներով, հարձակման է անցել:


Որքան հասկանում եմ այդ արձագանքներից, վերջիններիս հիասթափությունը նրանում է, որ Արցախի հարցի փաստաթղթային հանձնումը տապալվել է, իսկ դա նշանակում է, որ արցախցիների համար հանուն Արցախի պայքարը մնում է օրակարգում, իսկ միջազգայնացման հարցն, ամենայն հավանականությամբ, կդրվի Արցախի խորհրդարանի ձևավորված միջազգային հանձնախմբի վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր